«Տոնածառի գործ». Դատախազը Գևորգ Սաֆարյանի համար 2.5 տարի ազատազրկում պահանջեց
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «տոնածառի գործով» դատավարությունը, որի շրջանակներում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը ամբաստանյալ է:
Հիշեցնենք՝ նախորդ տարի Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել, նշել ամանորչը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավորչ բռնություն գործադրելու համար: Այս գործով Գևորգի դեմ ցուցմունքները տվել են բացառապես ոստիկանները:
Այսօրվա նիստում մեղադրանքը պաշտպանող դատախազը ներկայացրեց մեղադրական ճառը:
Դատախազ Վահե Դոլմազյանը իր խոսքում ասաց, որ ոստիկաններից մեկի՝ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի նկատմամբ Սաֆարյանն ունեցել է «ընդգծված անբարյակցամ վերաբերմունք» ու այդ գիշեր հարվածել է նրան, վայր գցել:
Այնուհետև, ըստ դատախազի ներկայացման, երբ հավաքված քաղաքացիները տեսել են այդ ամենը, ոգևորվել են և թվով լինելով ավելի շատ «հարձակվել են ոստկանության վրա ու քաշքշելով գցել ցած», իսկ ոստիկաններն էլ «ստիպված են եղել կիրառել ուժ քաղաքացիներից պաշտպանվելու համար»:
Ըստ դատախազի ճառի, Գեղամ Խաչատրյանը հոնքի շրջանում ստացել է վնասվածք, որից ցավը հանգստացնելու համար դիմել է բուժօգնության թիվ 1 հիվանդանոց:
Դատախազի եզրակացությամբ, ոստիկանների գործողությունները «բխել են ստեղծված իրավիճակում բխել են օրենքից»:
Անդրադառնալով դատարանում ցուցմունք տված քաղաքացիական անձանց ցուցմունքներին, թե Գևորգ Սաֆարյանը չի հարվածել ոստիկանին, դատախազը հայտարարեց, որ դարնք «արժանահավատ լինել չեն կարող»:
«Մեղադրյալ Գևորգ Սաֆարյանի և նրա ընկերների բերած փաստարկները հիմնավորված չեն, ուղղված են Սաֆարյանի պաշտպանությանը և նպատակ են հետապնդում ազատել նրան քրեական պատասխանատվությունից և հնարավոր պատժից», -հայտարարեց դատախազը:
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի՝ դատարանում ներկայացված տեսաերիզներին ու դրանց բովանդակությանը, ապա ըստ դատախազի դրանցով չեն հերքվում ոստիկանների տված ցուցմունքները: Եվ բացի այդ, մեղդրողը կասկածներ հայտնեց տեսանյութի մոնտաժված լինելու առումով ու նկատեց, որ այն ապացույց չի ճանաչվել ու չի հետազոտվել: Տեսանյութը, հիշեցնենք, պաշտպանական կողմը ձեռք էր բերել դատաքննության ընթացքում:
Այսպիսով, ոստիկան Գեղամ Խաչատրյանի առողջությանը ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար դատախազը միջնորդեց Սաֆարյանի նկատմամբ կիրառել պատիժ՝ ազատազրկում՝ 2.5 տարի ժամկետով:
Դատախազի այս պահանջը բողոքի ալիք առաջացրեց նիստերի դահլիճում, և քաղաքացիները հեգնեցին. «Քիչ է դա, տարեք կախեք մարդուն»:
Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ պաշտպանական ճառի համար իրենց ժամանակ է պետք: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին, որի ժամանակ և փաստաբանըմ և Սաֆարյանը հանդես կգան պաշտպանական ճառով:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները շղթայաբար սուտ ցուցմունքներ են տվել. «Տոնածառի գործ»
- Գևորգ Սաֆարյանի փաստաբանը բացարկ կհայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին
- ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին
- Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով կանայք լուռ ակցիա իրականացրեցին
- Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը չի հաստատվել
- Ակցիա. Աջակցություն Գևորգ Սաֆարյանին
- Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան