Թրամփը կարծում է, որ ամերիկյան մշակույթին այս պահին Ստալլոնեն է պետք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 70-ամյա Սիլվեստր Սալլոնեին առաջարկել է ղեկավարել Արվեստի և հումանիտար գիտության ազգային հիմնադրամը: Հանրապետական գործչի կարծիքով, դերասանը կարող է այս ոլորտում մեծ գործունեություն ծավալել ու արվեստը կրկին գերազանց վիճակի բերել:
Այս մասին գրում է Dailymail պարբերականը:
«Թրամփը վստահ է, որ Ստալլոնեն հենց այն մարդն է, ով անհրաժեշտ է ամերիկյան մշակույթին այս պահին»,-ասել է լրատվամիջոցի աղբյուրը:
Նշվում է, որ առայժմ հայտնի չէ` Ռեմբոյի ֆիլմի հերոսը կընդունի՞ Թրամփի առաջարկը, թե՞ ոչ: Եթե նա ընդունի, ապա թեկնածությունը հաստատելու է Կոնգրեսը:
Ստալլոնեն բավականին լավ է արտահայտվում Թրամփի մասին, ավելի վաղ հայտարարել է` մտադիր է գնալ Առնոլդ Շվարցենեգրի ճանապարհով ու կարիերա անել քաղաքականության մեջ: