Կառլո Անչելոտտի. «Ռամոսը կարող է խաղալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, որ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ունակ է գոլեր խփել կարևոր հանդիպումների վճռորոշ պահերին։ Մադրիդյան թիմի նախկին գլխավոր մարզչի խոսքերով՝ ինքը նույնիսկ մտածել է Ռամոսին հարձակման գիծ տեղափոխելու մասին։
«Ռամոսը շարունակում է հրաշալի գոլեր խփել,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա հիանալի զգացողություն ունի մրցակցի դարպասի առջև։ Հանգիստ կարող է խաղալ հարձակվողի դիրքում։ Նրա հետ զրույցներում երբեմն կատակել եմ, որ ուզում եմ իրեն դիրքավորել հարձակման գծում։ Նրա ունակությունները շատ կարևոր են թիմի համար»։