Երևանում բանկոմատներից փորձել են գողանալ միլիոններ
Երևանում երկու բանկոմատների վրա այսօր կատարված ավազակային հարձակման մասին ոստիկանությունում հաղորդում է ստացվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ Բաղրամյան փողոցում ահազանգ են ստացել, որ բանկոմատին ամրացված է գազի բալոն և հնարավոր է պայթի: Իսկ Սարյան փողոցում ահազանգը, ըստ աղբյուրի, եղել է աղմուկի մասին:
Ոստիկանությունից հայտնեցին, որ այս պահին հերթապահ խմբերը բաշխված են, կատարվում են քննչական գործողություններ: Այլ մանրամասների ոստիկանությունից ասացին, որ այս պահին չեն տիրապետում:
Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ Panorama.am-ին ասաց,որ առաջին ահազանգը ստացվել է Կենտրոն տարածքից և դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դրամներ , կատրվել է հափշտակություն: Ներկայումս քննությամբ ճշտվում է վնասի չափը:
Հաջորդ ահազանգը ստացվել է Արաբկիր վարչական շրջանից, հանցագործություն կատարած անձին չեն հասցրել ավարտին հասցնել գործը:
Քննչական կոմիտեից այլ մանրամասներ այս պահին չհայտնեցին:
Այս դեպքերի հետ կապված Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Սարյան փողոցում անհայտ անձինք հարձակում են գործել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատի վրա և պայթեցման եղանակով փորձել են տանել մոտ 7.5 մլն դրամ, սակայն չեն հասցրել տանել այնտեղ մնացած 3 մլն դրամը։
Իսկ Արաբկիր վարչական շրջանից ստացված ահազանգը վերաբերել է Բաղրամյան փողոցում գործող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում կատարված հարձակմանը: Այստեղ նույնպես, հանցագործենրը փորձել են բանկոմատի պայթեցման միջոցով գողանալ գումար:
Լուսանկարները` Արմենպրեսի: