ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Հալեպից տարհանման ընթացքը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօրվա նստաշրջանում կքննարկի Հալեպից տարհանման ընթացքը: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ խորհրդի աշխատանքի ծրագրի համաձայն՝ ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով ժամը 19:00-ին) ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի ﬔրձավորարևելյան կարգավորման շուրջ, որի ավարտից հետո փակ կոնսուլտացիաների ձևաչափով կքննարկի Հալեպի իրադրությունը:
Ավելի վաղ Ֆրանսիան խնդրել էր ՄԱԿ-ի հումանիտար առաքելությանը շտապ կարգով Անվտանգության խորհրդի անդաﬓերին ծանուցել Հալեպից խաղաղ քաղաքացիների տարհանման ընթացքի մասին:
Ինչպես լրագողներին ասել է ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը՝ իրենք ցանկանում են հստակ պատկերացում կազﬔլ տեղի ունեցողի մասին:
Սպասվում է, որ բրիֆինգով հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ստիվեն ՕԲրայենը:
Աղբյուրը գրում է նաև, որ հինգշաբթի Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեում հայտնել էին, որ իրենց Սիրիայի արաբական Կարﬕր մահիկի հետ համատեղ հաջողվել է Հալեպի արևելյան մասից դուրս բերել ավելի քան հազար մարդու, ներառյալ 26 վիրավորների, լիակատար տարահանումը կարող Է պահանջել ﬕ քանի օր:
Հարակից հրապարակումներ`
- Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հաﬔրաշխություն Հալեպի
- ՄԱԿ-ը Արևելյան Հալեպ մտնելու հնարավորություն է պահանջում
- Անօդաչու թռչող սարքը ցուցադրել է անապատի վերածված ներկայիս Հալեպը
- Սիրիական բանակը Հալեպի արևելքում սպանել է 82 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին