Վուդի Հարելսոնը նկարահանում է պատմության մեջ առաջին «կենդանի ֆիլմը»
«Լոնդոնում կորածը» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է 2017-ի հունվարի 19-ին, կդառնա պատմության մեջ առաջինը, որ նկարահանվել է իրական ժամանակի ռեժիմով: Լենտա.ռու կայքը գրում է, որ հանդիսատեսը կինոթատրոնում կտեսնի ֆիլմ՝ անմիջականորեն նկարահանման պահին:
Այդ ֆիլմը ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնի ռեժիսորական դեբյուտն է: 100 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվելու է մեկ տեսախցիկով և մեկ դուբլով:
«Արդեն գոյություն ունի պրակտիկա, երբ թատերական ներկայացումներն ուղիղ հեռարձակվում են: Բայց մերն այլ է՝ իսկական ֆիլմ 14 նկարահանման տաղավարից և 30 դերասանի մասնակցությամբ»,- իր նախագծի մասին պատմել է ռեժիսորը:
Հարելսոնը ֆիլմում հանդես է եկել որպես դերասան՝ Օուեն Ուիլսոնի և Վիլլի Նելսոնի հետ: 55-ամյա Հարելսոնը հայտնի է մի շարք հանրահայտ ֆիլմերում խաղացած դերերով՝ «Մարդասպանի բնազդը», «Անպարկեշտ առաջարկ», «Խաբեություն», «Քաղցած խաղեր» և ուրիշներ: