Արդյոք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի՞ նրան որպես շտաբ. Հարց Օհանյանին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը ի պատասխան Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին և Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հռետորական հարց հնչեցրեց. «Հարցս ուղղում եմ Սերժ Սարգսյանին՝ արդյոք մենք կրկեսի վերածելու հայրենիք ունե՞նք և մյուս հարցս Սեյրան Օհանյանին` արդյոք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի՞ որպես շտաբ»:
Նկատենք, որ ըստ տարբեր տեղեկությունների, Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատրաստվում է մուտք գործել քաղաքականություն և այժմ որոշ քաղաքական ուժերի հետ բանակցությունների մեջ է:
Օրերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հաստատել էր տեղեկությունը, որ հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ և ասել էր, որ Օհանյանը դեռ հստակ չի որոշել քաղաքականություն վերադառնալու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան