Ֆաբրեգաս. «Ես գիտեմ, թե ինչի եմ ունակ»
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը կարծիք է հայտնել լոնդոնյան թիմի հիմնական կազմում իր հեռանկարների մասին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում իսպանացու խփած գոլը «Չելսիին» հաղթանակ պարգևեց «Սանդերլենդի» հետ խաղում։
«Մարդիկ մոռանում են, որ 3-4-3 դասավորությամբ ես կյանքում երկրորդ անգամ եմ խաղում։ Թիմակիցներս այդ մարտավարության ավելի մեծ փորձ ունեն։ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը լուրջ թեսթ էր ինձ համար, որովհետև դա այդ մարտավարական սխեմայով առաջին խաղն էր ինձ համար։ Այդուհանդերձ, ես ինձ շատ հարմարավետ էի զգում։
Ոմանք ասում են, որ չեմ կարողանում պաշտպանվել, սակայն «Սանդերլենդի» հետ խաղում ես խլեցի գնդակը, առաջ շարժվեցի ու գոլ խփեցի։
Ես գիտեմ, թե ինչի եմ ունակ։ Բայց եթե դուք խաղային ժամանակ չունեք, չեք կարող ցուցադրել այն, ինչ կարող եք։
Ժամանակակից ֆուտբոլում մարդիկ շատ արագ են քեզ մոռանում՝ և քո նվաճումները, և որակները։ Հույս ունեմ, որ կշարունակեմ պարբերաբար խաղալ, որպեսզի վերականգնեմ նախկին մարզավիճակս ու ցուցադրեմ այն, ինչը կարողանում եմ անել խաղադաշտում»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։