ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ բանկոմատի կողոպտման փորձի մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղորդագրություն է տարածել այս գիշեր բանկին պատկանող բանկոմատից կողոպտման փորձի մասին, որում ասված է .
«Այսօր գիշերը ժամը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ:Հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս։ Իրավապահ մարմինները վարում են հետաքննություն»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր դեպքի մասին, ոստիկանությունից փոխանցել էին, որ դեպքի վայրում կատարվում են համապատասխան քննչական միջոցառումներ: