Մարմնամարզուհիները հաճախ են սեռական բռնության ենթարկվել
«Indianapolis Star»-ը մասշտաբային հետաքննություն է իրականացրել՝ կապված անչափահաս մարզուհիների նկատմամբ մարմնամարզության մարզիչների սեռական բռնությունների հետ։ Լրագրողները պնդում են, որ իրենց հաջողվել է պարզել, որ այս կամ այն ձևով վերջին 20 տարում դրան ենթարկվել են 368 պատանի մարմնամարզուհիներ։ «Indianapolis Star»-ը մեղադրում է մարմնամարզության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին այն բանում, որ նրանք այդ բազմաթիվ փաստերը թաքցրել են իշխանություններից՝ իրենց մարզաձևի հեղինակությունը պահպանելու համար։
«Indianapolis Star»-ի հետաքննությունը տևել է 9 ամիս։ Աշխատանքի ընթացքում բազմաթիֆվ հարցումներ են անցկացվել։ Իր մեծ հաշվետվության մեջ թերթը խախտումների տարբեր փաստեր է մեջբերել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի մարմնամարզության ֆեդերացիայում հավաստիացնում են, որ իրենց համար երեխաների անվտանգության հարցն առաջնահերթ է։