Գևորգ Ղազարյանի թիմը զիջել է Կասիլյասի «Պորտուին»
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Մարիտիմուն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, արտագնա խաղում 1:2 հաշվով զիջել է «Պորտուին»:
Հաշիվն առաջին խաղակեսի վերջին րոպեին բացել է տանտերերի ֆուտբոլիստ Յասին Բրաիմին: 67-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել է Անդրե Սիլվան: «Մարիտիմուն» 85-րդ րոպեին կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի է ընկել Դոնալդ Դերինգ Ջուսեն: Ղազարյանն ընդգրված է եղել մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
15-րդ տուրից հետո «Մարիտիմուն» վաստակած 17 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է: «Պորտուն» 31 միավորով 2-րդն է: