Սեյրան Օհանյանն ու Օսկանյանը հանդիպում են վերջինիս՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը.«Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկությունից հետո փորձել է հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և որոշ անձնական հարցեր քննարկել: Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է հանդիպման հրավերը: Ոստիկանապետը Սեյրան Օհանյանի հետ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ էր նրա պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նրանց ընկերությունն ամրացել է՝ Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում աշխատելու տարիներին:
«Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ Սեյրան Օհանյանը շարունակում է ինտենսիվ շփվել Վարդան Օսկանյանի հետ: Լրագրողների աչքից հեռու մնալու համար՝ երկու նախկին նախարարների հանդիպումը տեղի է ունենում Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան