«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի բանկոմատը պայթեցնելու և գումար հափշտակելու փորձի դեպքով քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող բանկոմատից հափշտակության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 08:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 16-ին` ժամը 04:15-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, փորձել է պայթյունի եղանակով բացել բանկոմատը և հափշտակել առկա՝ առանձնապես խոշոր չափերով գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողության փորձ) և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ)։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են մի շարք փորձանմուշներ։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
- Բանկոմատից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ բանկոմատի կողոպտման փորձի մասին
- Երևանում բանկոմատներից փորձել են գողանալ միլիոններ