Ընտրությունների մենք պետք է գնանք Հայաստանի արտաքին և ներքին խնդիրների լուծման հստակ ծրագրով. Զուրաբյան
Վստահ եմ, որ մեզ կհաջողվի քաղաքականացնել Ազգային Ժողովի ընտրությունները, ինչպես հաջողվեց միայնակ քաղաքականացնել սահմանադրական հանրաքվեն։ Այսօր Հայ Ազգային կոնգրես կուսակցության համագումարում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀԱԿԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, հայաստանի առաջիկա ներքաղաքական գլխավոր օրակարգը 2017-ի ապրիլին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններն են։ Պատգամավորը նկատեց, որ իրենց խնդիրն է լինելու ժողովրդին ներկայացնել, որ Ազգային Ժողովի ընտրությունների նշանակությունը նոր սահմանադրության պայմաններում ավելի բաձր է, քան նախագահական ընտրություններինը՝ հին սահմանադրությամբ։
«Ընտրությունների մենք պետք է գնանք Հայաստանի արտաքին և ներքին խնդիրների լուծման հստակ ծրագրով։ Պատմությունը ցույց տվեց, որ մենք շարունակում ենք մնալ միակ քաղաքական ուժը, որը ունակ է ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին և այսօր դուք դրանում ևս մեկ անգամ կհամոզվեք։ Ստեղծված իրավիճակի սթափ գնահատականով, բաց ճակատով, վստահ մեր ուժերի վրա, դեպի՛ հաղթանակ, որը կոփելու ենք միասին», -հայտարարեց Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վանո Սիրադեղյանը ՀԱԿ-ի վարչության թեկնածուների կազմում է
- ՀԱԿ-ի համագումարը մեկնարկել է առանց Լևոն Տեր-Պետրոսյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան