Ժոզե Մոուրինյո. «Գործնականում անհնար է Իբրահիմովիչին չընդգրկել կազմում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շատ կարևոր խաղացող է, և նրան կազմում չընդգրկելը գործնականում անհնար է։ Պորտուգալացի մասնագետի խոսքերով՝ «Վեստ Բրոմվիչի» հետ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումից հետո շվեդ ֆուտբոլիստին մեկշաբաթյա հանգստի հնարավորություն կտրվի։
«Գործնականում անհնար է Իբրահիմովիչին չընդգրկել կազմում,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա ֆենոմենալ հարձակվող է և «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում կրկին կհայտնվի խաղադաշտում։ Այնուհետև շվեդ ֆուտբոլիստին մեկշաբաթյա հանգիստ կտրվի։
Զլատանի ֆիզիկական հնարավորություններն ինձ ընդհանրապես չեն զարմացնում։ Ես միշտ իմացել եմ, որ նա շատ ամուր է։ Սակայն ակնհայտ է նաև, որ ոչ մի խաղացող չի կարող մրցաշրջանի ընթացքում 60 խաղ անցկացնել նույն մակարդակով։ Ես պետք է նրան հանգստանալու հնարավորություն տամ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը», անկասկած, Իբրահիմովիչի կարիքն ունի՝ որպես առանցքային ֆուտբոլիստի, ում խաղից շատ բան է կախված մեր թիմի խաղաոճում»։