Ոչ մի հեքիաթի չհավատաք. Լևոն Տեր-Պետրոսյան
Իրականում խնդիրը մեկն է՝ ղարաբաղյան հիմնահարց, լուծեք այդ խնդիրը` մյուսները կլուծվեն: Այսօր Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարեց ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար, «հաջորդ օրն իսկ»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներին, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ լուծման այլ տարբերակ, քան փուլային տարբերակն է, գոյություն չունի:
«18 տարի առաջ ասում էիք՝ կա, դե ցույց տվեք, գոյություն չունի: Այն, ինչ դրված է սեղանին, նույն փուլային տարբերակն է: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման, փոխզիջումների նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ:
Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք: Վաղը կբերեն, կտեսնեք: Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ նույնիսկ 97 թվականից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը», -հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Նա նկատեց, որ արդի աշխարհում ջունգլիների օրենքը՝ ով ինչ գրավեց, իրենն է, չի գործում, հետևաբար այժմ հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի:
Այդպես, ըստ առաջին նախագահի ներկայացման, օրինակ՝ վարվել է Իսրայելը, երբ Եգիպտոսին է վերադարձրել Սինայի թերակղզին՝ «Զուտ հաշտվելու համար»
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների մենք պետք է գնանք Հայաստանի արտաքին և ներքին խնդիրների լուծման հստակ ծրագրով. Զուրաբյան
- Վանո Սիրադեղյանը ՀԱԿ-ի վարչության թեկնածուների կազմում է
- ՀԱԿ-ի համագումարը մեկնարկել է առանց Լևոն Տեր-Պետրոսյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան