Իրավունք 10:06 17/12/2016

Հայաստանում երեխային ծեծող հորը պատժել են 30 հազար դրամով, իսկ Հունաստանում՝ ազատազրկել 5 տարով

Հայաստանում օրերս հոր կողմից գարեջուր գնելու պահանջով ութ տարեկան երեխային ծեծի ենթարկելու դեպքը հասարակության լայն շերտերի քննադատությանն արժանացավ։ Սակայն էլ ավելի անհասկանալի էր ծեծի մեղադրանքով հոր նկատմամբ կիրառված դատարանի վճիռը՝ ոչ թե ազատազրկում, այլ ուշադրություն՝ տուգանք՝ 30 հազար դրամ։ Սա հայկական վիրտուալ հանրության շրջանում բողոքի ու դժգոհության ալիք առաջացրեց և թերևս, ավելի խորացրեց դատական համակարգի նկատմամբ անվստահությունը։ Ակտիվ քննարկվում էր, որ երեխային տանը ոչ միայն ծեծում են, այլև դատարանի որոշմամբ՝ ... «բերանից կտրում»:

Ընդ որում՝ ոչ մի երաշխիք, որ այսուհետ ընտանիքը պաշտպանված է:

Նույնիսկ կարելի է ասել՝ լրիվ անտեղի դիմեցին դատարան՝ համ դիմեցին, համ փող տվեցին, համ, ամենայն հավանականությամբ՝  ոչինչ չփոխվեց:

Կատարվածի մասին գրել էր «Առաջին լրատվականը» և տեղեկացրել, որ 34-ամյա Արտյոմը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար ու նրան առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածն էր՝ «ծեծը»։

Երեք անչափահաս երեխաների հայրը, ըստ դատական ակտի, հաճախ է վիճաբանել կնոջ հետ, հատկապես՝ ալկոհոլ օգտագործած վիճակում: Այս տարի օգոսոտոսի 26-ին, ժամը 21-ի սահմաններում Արտյոմը տանը խմիչք է օգտագործել, եղել է հարբածության վիճակում: Նա 8 տարեկան աղջկանից պահանջել է, որ երեխան գնա խանութ՝ գարեջուր գնելու: Սակայն աղջնակը չի ենթարկվել հոր պահանջներին, խանութ չի գնացել, շարունակել է խաղալ եղբոր հետ:

Հայրը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջնակի դեմքին, ձախ ոտքին, քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ: Եվ դատարանը նրան «պատժել» է՝ տուգանելով 30 հազար դրամով։

Դատական ակտից Panorama.am-ը տեղեկանում է, որ կատարած արարքի համար ամբաստանյալն ենթակա է պատժի, իսկ պատիժ նշանակելիս դատարանը ելնում է այն իրողությունից, որ օրենքի առաջնային պահանջը պատժի արդարացիությունն է, այսինքն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը պետք է լինի արդարացի` համապատասխանի հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրանց ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

«Դատարանը, միաժամանակ հավաստել է, որ նշանակվող պատժի արդարացիության հարցը լուծելիս, դատարանը ճիշտ է գնահատել գործի բոլոր հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, ամբաստանյալի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար տվյալ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար», -նշված է դատական ակտում:

Դատարանը նաև բացատրում է, թե ինչու է տուգանք նշանակել երեխային ծեծի ենարկած հոր նկատմամբ.  ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով, քանի որ այս հոդվածի սանկցիայով նախատեսված մյուս պատժատեսակը` կալանքը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, չի կարող նշանակվել դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց, հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ: Այսինքն՝ երեխային ծեծած հայրը չի կարող ազատարզրկվել, քանի որ խնամքին ունի անչափահաս երեխաներ։

Դատարանի կայացրած վճիռը հարցեր է առաջանում՝ ի՞նչ երաշխիքով է դատարանը երեխաների հետագա խնամքը վստահում հորը, որը ալկոհոլից կախվածություն ունի և սովոր է ծեծելուն և արդյո՞ք դա կարող է խնամք համարվել, ինչո՞ւ դատարանը չի փորձում լուծել տղամարդու բուժումը ալկոհոլիզմից։ Գուցե նա հոգեբանական աջակցության խնդիր էլ ունի։

Ի վերջո, դատարանի նման անհամաչափ պատիժն էր, որ առաջացրել էր հասարակության վրդովմունքը։

Եվ ավելին, այդ վճիռը առավել խոցելի է դառնում, երբ համեմատում ենք Հունաստանի դատարանի կողմից նույնանման դեպքով կայացված վճռի հետ. Հունաստանում դատարանը դեկտեմբերի 16-ին վճռել էր 5 տարվա ազատազրկման ենթարկել 32-ամյա մի սիրիացի փախստականի, որը ծեծի էր ենթարկել իր երեք տարեկան երեխային ու այդ մասին տեսանյութը հրապարակել համացանցում։

Ռուսական «ՌԻԱ-նովոստի»-ն վկայակոչելով հունական կայքէջերից մեկին, տեղեկացրել էր, որ տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես է հայրը լոգասենյակում ծեծի ենթարկում երեխային, բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում։ Հիոս կղզու իշխանությունները, որտեղ ապրում էր «հերոսը», դիմել են իրավապահներին, ու գործը հասել է դատարան։ Հիոս կղզում Փաստաբանների կոլեգիայի անդամներից ոչ մեկը չի ցանկացել պաշտպանել երեխային ծեծած հորը, և ստիպված են եղել դիմել Հանրային պաշտպանի օգնությանը։

Հունական դատարանը մեղմացուցիչ հանգամանքներ չի գտել սիրիացի տղամարդու արարքում, քանի որ բռնությունը վտանգ է հանդիսացել երեխայի կյանքի համար։ «Դատարանում ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը և զղջալը անկեղծ չեն եղել։ Նա ավելի շատ իր մասին է մտածել, քան երեխայի», դատարանում հայտարարել է դատախազը։

Երեխան հանձնվել է Հիոս կղզու ոչ կառավարական մի կազմակերպության, որը զբաղվում է անչափահաս փախստականներով։

Երկու նույնանման դեպքեր (գոնե առերևույթ), բայց միանգամայն տարբեր լուծումներ, որոնցից մեկի դեպքում զգացվում է անտարբերություն մարդու ճակատագրի հանդեպ, իսկ մյուս դեպքում՝ հոգատարություն մարդու նկատմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գրան պրիում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պրոդյուսերները Դեմի Մուրին հորդորել են նիհարել նկարահանումների համար
Դերասանուհին խոստովանել է, որ պրոդյուսերների խնդրանքների պատճառով տանջանքներ է կրել
Աղբյուր` Panorama.am
16:48
Uպшնnւթյnւն՝ Նազարբեկյան փողոցում
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:
Աղբյուր` Panorama.am
16:44
ԵԱ. Առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:  7-րդ խաղափուլից հետո միանձնյա...
Աղբյուր` Panorama.am
16:34
Անապատացումը Ռուսաստանի հարավում
Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային...
Աղբյուր` Panorama.am
16:21
Փարիզյան համաձայնագրի շրջանակում որքանո՞վ է Հայաստանը կատարել իր պարտավորությունները
Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը կրճատել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները, իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Օսկարն» առաջին անգամ կվարի Կոնան Օ'Բրայենը
Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտնել է Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հաղորդավարի անունը։ deadline.com-ի հաղորդմամբ, պատմության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նոտր Դամ տաճարը կբացվի 2024 թվականի դեկտեմբերի 7-ին
Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը հնգամյա վերականգնումից հետո տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն...
Աղբյուր` Panorama.am
15:32
58-ամյա Թայսոնը Ջեյք Փոլից պարտվելուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան
Ամերիկացի 58-ամյա լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, չնայած շաբաթ երեկոյան 27-ամյա շոումեն և բլոգեր Ջեյք Փոլի հետ ունեցած մենապարտում կրած...
Աղբյուր` Panorama.am
15:12
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցած սպանnւթյnւնիg
Ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն
Աղբյուր` Panorama.am
15:02
Աբխազիայի նախագահ Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն խորհրդարանի շենքը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։ «Երբ ցուցարարները դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:53
Աշխարհի Մ12 տ. առաջնություն. Առաջին խաղափուլում հայ 9 շախմատիստները հաղթանակ են տարել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Առաջնությունը...
Աղբյուր` Panorama.am
14:42
ՌԴ ԱԳՆ. Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերին մասնակցությունից
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռոնալդուն ասել է, որ Պորտուգալիայի հավաքականից սպոնտան կհեռանա
Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե երբ կհեռանա ազգային թիմից։ «Երբ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Վրաստանում նիստի ժամանակ ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել
Վրաստանի ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփիչ նիստում «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
14:18
Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Մինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ,...
Աղբյուր` Panorama.am
14:09
85 տարեկանում մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։ Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով օրեր առաջ զինծառայողի մահվան դեպքին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:39
ՔԿ-ն հաստատում է. Հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է կատարվել
ԶԼՄ-ները տարածում են տեղեկություն, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա
Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
Սուխումիում անկարգությունների հետևանքով տուժել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քվեարկությունը մեկնարկել է. Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
12:37
Կրակոց՝ Երևանում
Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:10-ի սահմաններում ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱԱԾ-ն երկու հայտարարություն է տարածել
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և...
Աղբյուր` Panorama.am
12:14
Զելենսկին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցած Շոլցին մեղադրում է «Պանդորայի արկղը» բացելու համար
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին քննդատել է  Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:37
Նիկոլն իրեն ընդդիմության տեղն է դնելու. Վարոսյան
«Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելը։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 16-ին, ժամը 07:27-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2...
Աղբյուր` Panorama.am
11:11
Հույս ունեմ՝ իմ կոլեգաներից որևը մեկը չի դառնա Նավալնու ամերիկյան շարունակություն. Թրամփին քննադատած պաշտոնյա
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոլանդ Թրամփին քննադատած պաշտոնյաներն ահազանգում են հնարավոր ձերբակալությունների ու այլ քայլերի մասին։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
10:41
27-ամյա երիտասարդը բռնաբարել է 75-ամյա հարևանուհուն
Դեպքի տեղի է ունեցել Ռուսաստանում։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}