Ռահիմ Փուրը բարձր է գնահատել Հայաստանի դերն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կապ հաստատելու գործընթացում
Երևանում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, նախօրեին տեղեկացրել էինք, որ Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրը Ղազախստան և Ղրղզստան կատարած այցից հետո ուղևորվել էր Հայաստան:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ և ՀՀ ԱԳ փոխնախարարներ Էբրահիմ Ռահիմ Փուրի և Շավարշ Քոչարյանի միջև կայացած հանդիպմանը կողմերը կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրական գնահատելով քաղաքական, տնտեսական ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում երկկողմ համագործակցությունը:
Ռահիմ Փուրը, անդրադառնալով առաջիկայում սպավող կարևոր այցերին, համոզմունք է հայտնել, որ դրանք ուղղված են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Իրանի փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը Իրանի՝ Եվրասիական տնտեսական միության միջև կապ հաստատելու գործընթացում:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին ողջունել է Հայաստանում իրականացվող նախագծերին իրանական ընկերությունների մասնակցությունը:
«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ Իրանի և Հայաստանի փոխարտգործնախարարներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումը կողմերի միջև քաղաքական երկխոսությունն ու բանակցություններն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան