
Սիրիային պետք է միջազգային անաչառ դիտորդների խումբ. Օբամա
Սիրիայի Հալեպ քաղաքում պետք է սկսի աշխատել դիտորդների անաչառ միջազգային խումբ։ «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ իր երկիրը կշարունակի աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ քաղաքում իրավիճակի ապաարգելափակման համար։
Օբաման տեղի ունեցող ողբերգության մեղքը դրել է «սիրիական ռեժիմի և նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի վրա»։ Պատասխան միջոցառումների կիրառման մասին նա չի հիշատակել։
Նա հայտարարել է, որ համոզված է՝ Սիրիայում ճիշտ է գործել։
«Չեմ կարող ասել, թե մենք հաջողության ենք հասել, սակայն մեր մոտեցումը ճիշտ էր»,-ասել է նա։
Օբաման կարծում է, որ իր ռազմավարության միակ այլընտրանք կարող էր լինել միայն Սիրիայի օկուպացիան ցամաքային ուժերի կողմից, իսկ դա, նրա համոզմամբ՝ կհակասեր ԱՄՆ-ի շահերին։