Սռնան կտեղափոխվի «Բարսելոն», եթե կատալոնցիները վաճառեն Վիդալի տրանսֆերը
Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սռնայի ապագան կախված է այն բանից, թե արդյոք «Բարսելոնը» կկարողանա՞ վաճառել Ալեյշի Վիդալի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Բարսելոնի» հունվարյան տրանսֆերային բյուջեն զրոյական է։ «Շախտյորի» խորվաթ պաշտպանին ձեռք բերելու միակ հնարավորությունը որևէ ֆուտբոլիստից հրաժարվելն է։
Չնայած այն բանին, որ Դարիո Սռնան կարող է անվճարել տեղափոխվել «Բարսելոն», իսպանացիները պետք է ազատվեն որևէ խաղացողից, որպեսզի տեղ ազատեն «հանքափորների» ֆուտբոլիստի համար։
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի ցանկանում բաց թողնել իր ֆուտբոլիստներին, բացի Ալեյշի Վիդալից, հենց որի դիրքի համար էլ կատալոնցիները ցանկանում են հրավիրել Սռնային։