Ֆաբրեգա՞սն էլ է տեղափոխվելու Չինաստան
Չինաստանի ներկայացուցիչները շարունակում են զարմացնել աշխարհին տրանսֆերային անհավանական առաջարկներով։ Այս անգամ նրանք ցանկանում են իրենց միլիոնների օգնությամբ հրավիրել «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին։ Նրա տրանսֆերը պատրաստվում է գնել «Գուանչժոու Էվերգրանդը», որի կազմում արդեն հանդես են գալիս Եվրոպայում հայտնի խաղացողներ Ջեքսոն Մարտինեսն ու Ռոբինյոն։
Իսպանացի կիսապաշտպանի համար «Գուանչժոուն» առաջարկում է 40 մլն ֆունտ ստեռլինգ։ Բացի այդ, ֆուտբոլիստը նույնպես շռայլ առաջարկ կստանա՝ կապված աշխատավարձի չափի հետ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
«Չելսին» չի պլանավորում հունվարին բաժանվել Ֆաբրեգասից, ուստի այդ գործարքը կարող է կատարվել միայն 2017 թ. ամռանը։