Նադալ. «Մենախաղին դեռ պատրաստ չեմ»
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Իսպանիայի առաջնությունում հանդես է գալիս զուգախաղում՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին: Մարզիկը նշել է, ոչ դեռևս ֆիզիկապես պատրաստ չէ հանդես գալ մենախաղերում: Այս մասին տեղեկացնում է «Tennis world usa»-ն:
«Մարզվում եմ օրական 3.5 ժամ: Ինձ լավ եմ զգում, բայց դեռ պատրաստ չեմ մենախաղին: Շատ ուրախ եմ, որ Իսպանիայի առաջնությունն անցկացվում է իմ ակադեմիայում: Ես հավանում եմ զուգախաղում Մարկ Լոպեսի հետ խաղալը»,- ասել է Նադալը:
Հիշեցնենք, որ Լոպեսի հետ իսպանացի թենիսիստը հանդես է եկել նաև Ռիոյի Օլիմպիական խաղերում: Նոր մրցաշրջանը Նադալը կսկսի դեկտեմբերի 29-ին` Աբու Դաբիայում չեխ Թոմաշ Բերդիխի հետ ցուցադրական մրցախաղով: