Հասարակություն 12:31 17/12/2016 Հայաստան

Ո՞ւմ բացթողումների հետևանքով է այսօրվա այս վիճակը. կանթնամթերքում առկա խնդիրների մասին

«Ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար խոսվում էր տարբեր տեսակի կանթնամթերքում առկա տարբեր խնդիրների մասին: Դրանց մասին հատկապես  խոսվեց հասարակական սեգմենտի կողմից իրականացվող մոնիթորիգներից հետո»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա նշեց, որ վերջին ժամանակահատվածում, կարծես, լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքել  էր հասարակական դաշտի կողմից արված աշխատանքներին և ինքն էլ մոնիթորինգ էր իրականացրել կաթնամթերքի  շուկայում:

«Ցավոք սրտի ասեմ, որ հաղորդագրությունով, որը տարածվեց  պատկան կառույցի կողմից, չտրվեցին այն հարցերի պատասախանները, որոնք, ըստ էության, կային, այլ իր բնույթով այնպես էր կազմված, որ ավելի շատ հարցեր առաջացրեց: Հաղորդագրությունում նշվել էր, որ ուսումնասիրվել է կաթնամթերքի շուկան և նշվել ընկերությունների անուններ, որոնցում հայտնաբերվել էին խախտումներ: Բայց հարցի պատասխանը չկար, թե որ ընկերության որ արտադրանքում է առկա խնդիր: Բացի այդ չկար որևէ խոշոր ընկերության անուն, այլ փոքր բիզնեսներն էին,  անհատ ձեռներեցներ, շատ հաճախ ոչինչ չասող անուններ: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ սպառման հիմնական ծավալները չէին ապահովելու  այդ ընկերությունները»- ասաց Բ. Պիպոյանը:

Նրա խոսքով՝ հատկապես այս ժամանակահատվածում իրականացրեցին մոնիթորինգ, որովհետև առջևում Ամանոր է  և այս կաթնամթերքներ էլ, որոնք սպառվելու են  քաղաքացիների կողմից,  ավելի երկար են պահվելու, քանի որ դեկտեմբերի 30-ից  արտադրությունները դադարում են,  հունվարի 5-6-ից  նոր վերսկսվելու են. «Կա դեռևս ժամանակահատված, որպեսզ խնդիրները լուծվեն»:

Բ. Պիպոյանը նշեց, որ որևէ մեկը չի ակնկալում, որ պետք է լիազոր մարմինը հասցնի ստուգում անցկացնի, տուգանքներ նշանակի, ոչ էլ կարծում է, որ կա դրա անհրաժեշտությունը:

«Ցավոք, մեր ստուգումների ընթացքում խոշոր խաղացողներից չգտնվեց որևէ  մեկը, որի արտադրանքում չհայտնաբերեցինք խախտում: Մեր հաղորդագրության մեջ նշել ենք: Կային  այս պահի դրությամբ այնպիսի ընկերություններ, որոնք այն ցուցանիշների նկատմամբ, որոնք մենք ստուգում ենք իրականացրել, խախտումներ չենք հայտնաբերել: Ինչո՞ւ չենք ներկայացրել այդ արտադրանքների անունները: Մենք արել ենք միայն ընտրանքային ցուցանիշներ, իսկ անվտանգության ցուցանիշներն ավելի մեծ են, հասարակական սեգմենտն  այդ հնարավորությունները չունի ամբողջ անվտանգության ցուցանիշների նկատմամբ  փորձաքննություն իրականացնի: Վերցերել ենք երեք-չորս անվտանգության ցուցանիշ և դրանով ունեցել ենք այդ քանակությամբ խախտումներ: Ինչ կլիներ, եթե ստուգեինք անվտանգության բոլոր ցուցանիշների մասով, չեմ կարող ասել»,- ասաց ՀԿ-ի նախագահը:

Նա շատ կարևորեց, որպեսզի այս ժամանակաշրջանում ստուգվի նաև հակաբիոտիկների առկայությունը, սակայն, Բ. Պիպոյանի խոսքով, դա բավականին թանկ է, հասարակական սեգմենտը չունի դրա հնարավորությունը, իսկ պետական կառույցն անպայման  պետք է ստուգի:

Նա նշեց, որ միայն տեղական արտադրության արտադրանքն են ստուգել, քանի որ Հայաստան ներմուծված որևէ կաթնամթերք մրցունակ չէ. «Մենք ստուգել ենք այն ընկերությունները, որոնց ընդհանուր ծածկույթը գերազանցում է 80-90 տոկոսը, որևէ ներմուծված ապրանք անգամ կես տոկոս չունի»:

«Ի՞նչ է պետք անել այս պահի դրությամբ: Գոնե Ամանորին ընդառաջ լիազոր մարմնի կողմից արտադրություններում իրականացվի  հսկողություն, հակառակ պարագայում աղեստամոքսային  տրակտի խանգարումները, հատկապես Ամանորին, երբ մի փոքր էլ չարաշահում ենք ալկոհոլային խմիչքները, անխուսափելի են»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Միաժամանակ  Բ. Պիպոյանն ընդգծեց, որ հայտնաբերված խախտումները ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, առանձին դեպքերում բորբոսասնկեր,  կյանքին սպառնացող վտանգներ դժվար թե ունենան, սակայն առողջության ռիկս միանշանակ պարունակում են:

Հարցին, թե ո՞ւմ բացթողումների հետևանքով է այսօրվա այս վիճակը, Բ. Պիպոյանն ասաց, որ
արտադրողը պետք է ապահովի  անվտանգ արտադրություն, իսկ պետական մարմինը վերահսկի:

«Երբ որ չունենք նեղ պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցում այս խնդիրների կարգավորման համար, պետական վերահսկողությունը, մեղմ ասած, միջինից մի քանի անգամ ցածր է, եթե չասեմ, որ ավելի շատ ձևական բնույթ է կրում, քան ինստիտուցիոնալ  բարեփոխումներ անելու, այլ բան ակնկակել մի փոքր ավելի բարդ է դառնում»,- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի փորձաքննութան ամբողջ պատասխանները հանձնելու են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նաև առաջարկություններ են ներկայացնելու:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}