Ավարտվեց «ՖԻԴԵ Օփենը»
Երեկ ավարտվեց London Chess Classic շախմատային փառատոնի շրջանակներում կազմակերպված «ՖԻԴԵ Օփեն» միջազգային մրցաշարը։ Վերջին տուրում միջազգային վարպետ Դավիթ Միրզոյանը պարտվեց, իսկ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը խաղացին ոչ-ոքի։ Վերջիններս իրենց ակտիվում գրանցեցին 6,5 միավոր՝ զբաղեցնելով համապատասխանաբար 10-րդ և 11-րդ տեղերը։ Ֆրանսիայի 2 ներկայացուցիչ ավարտեցին մրցաշարը 7,5 միավորով։ Լրացուցիչ ցուցանիշներով 1-ին տեղն զբաղեցրեց Էթյեն Բաքրոն, իսկ 2-րդը՝ Մազե Սեբաստիենը։ 7 մասնակից 7 միավորով կիսեցին 3-9-րդ տեղերը։ Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով մինչև նախավերջին տուրը միանձնյա առաջատար էր, պարտություն կրելով վերջին տուրերում՝ մրցաշարն ավարտեց 6,5 միավորով՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։
Մեր պատանի շախմատիստ Դավիթ Միզոյանն իր ակտիվում գրանցեց 5 միավոր։