Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժը 3 քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել. ՀԺ
Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ 3 տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել՝ ներգրավվել իրենց նախընտրական ցուցակներում:
Սահակյանը, սակայն, ձեռնպահ է մնացել անուններ բարձրաձայնել, նշելով, որ մերժել է առաջարկները: Նա հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է Տավուշի մարզում Հայ հեղափոխական դաշնակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվել:
Թերթի թղթակցի ճշգրտող հարցին՝ նշանակո՞ւմ է արդյոք այս ամենը, որ չկա մի կուսակցություն, որի ցուցակով բժիշկը պատրաստ է մուտք գործել քաղաքականություն, Արտավազդ Սահակյանը պատասխանել է, ինքը այժմ որևէ որոշում չի ընդունել: «Ես դեռ ժամանակ ունեմ և այս ընթացքում կհետևեմ մարդկանց վարքին: Իմ այն տարիքը չէ, որ շուտափույթ որոշումներ կայացնեմ»,-հայտարարել է Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան