Գարեգին Նուշիկյանին հասկացրել են, որ իր համար ԱԺ-ում «տեղ չկա». «Փաստ»
ՀՀԿ–ն իր գործարար «հրետանին» սկսել է աշխատեցնել ձայներ բերելու վեհ գործի համար, սակայն որոշ գործարարներ կհայտնվեն այս գործընթացի լուսանցքում: Պարզվում է` թեկնածուների առատության պատճառով որոշ կարկառուն հանրապետականներ դուրս են մնալու ընտրապայքարից:
«Փաստ»-ի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանին չեն խրախուսում առաջադրել իր թեկնածությունը Կենտրոնն ընդգրկող ընտրատարածքում, որտեղից ինքը պատգամավոր է ընտրվել: Տեղ չկա: Առավել կարկառուն դեմքերի համար են «բրոնյա» արել: Օրինակ` Գագիկ Բեգլարյանի: Այնպես որ` քաղաքականության մեջ «սև» օրերը Նուշիկյանին էլ չշրջանցեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա