Վանո Սիրադեղյանը ՀԱԿ-ի վարչության թեկնածուների կազմում է
Այսօր կառավարության նիստերի դահլիճում ընթացող ՀԱԿ-ի համագումարում կուսակցությունը պետք է ընտրի վարչություն։ Ներկայացված թեկնածուների կազմում է նաև գրող, հրապարակախոս, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, փոխանցում է panorama.am-ի թղթակիցը։
Նոր վարչությունում ընտրվելու համար առաջադրվել են 59 թեկնածուներ, որոնց թվում են նաև Հակոբ Հակոբյանը, բոլորին հայտնի Լեդի Հակոբ մականունով, «Անտարես» -ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Մյասնիկ Մալխասյանը, Զոյա Թադևոսյանը և այլք։
Ի դեպ հայտարարվեց, Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Առաքելյանը ներկա է համագումարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան