
Օբաման ընտանիքի հետ լքել է Վաշինգտոնը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա ընտանիքը ուրբաթ երեկոյան լքել են Վաշինգտոնը և ուղևորվել Հավայան կղզիներ, որտեղ ավանդաբար անց են կացնում սուրբծննդյան տոները: «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտարարել են Սպիտակ տան լրատվամիջոցները:
Օբաման պետք է Վաշինգտոն վերադառնա հունվարի սկզբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 27-ին Օբաման պետք է հանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ: Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Պերլ-Հարբորի ռմբակոծության 75-ամյակին նվիրված միջոցառմանը:
Աղբյուրը գրում է նաև, որ մինչ Վաշինգտոնից հեռանալը Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդես է եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով, որտեղ նա անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին և Սիրիայի հակամարտությանը: