Բելգիայում ձերբակալել են սուրբծննդյան տոնավաճառներում հարձակումներ ծրագրող դեռահասների
Բելգիայում ձերբակալվել են 10 դեռահասի, որոնք ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել սուրբծննդյան տոնավաճառներում։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Laatste Nieuws-ին։
Նշվում է, որ այդ տեղեկությունը հաստատել է թագավորության դաշնային դատախազության ներկայացուցիչ Էրիկ Վան Դեր Սիպտը։
Նրա խոսքերով՝ ձերբակալված դեռահասները հավաքագրված են եղել ծայրահեղական կազմակերպությունների կողմից՝ ահաբեկչությունների նախապատրաստման կամ իրականացման համար։
Անչափահաս տղաները համացանցի միջոցով ստացել են հրահանգներ, թե ինչպես ռումբ պատրաստեն ու սպանություն իրագործեն։ Պարբերականը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայումս հավաքագրում է դեռահասների մուսուլմանական միջավայրում՝ նրանց ձեռքով եվրոպական երկրներում ահաբեկչություններ կատարելու նպատակով: