Դմիտրի Պայետ. «Երեխաներիս արգելել եմ հնչեցնել Քրիշտիանու Ռոնալդուի անունը»
«Վեստ Հեմի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դմիտրի Պայետը նշել է, որ իր երեխաներին արգելել է հնչեցնել «Ռեալի» և Պորտուգալիայի ընտրանու հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անունը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային թիմը պորտուգալական հավաքականին զիջել է Եվրոպայի 2016 թ. առաջնության եզրափակչում։
«Ես երեխաներ ունեմ, և նրանք, իհարկե, հիանում են այլ ֆուտբոլիստներով,- Պայետի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես դա տեսնում եմ նրանց աչքերում։ Նրանք կրկնում են ժեստերը, բառերը, գոլերը տոնելու ոճը։ Նրանց դուր են գալիս Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն։ Սակայն Եվրոպայի առաջնությունից հետո ես արգելել եմ հնչեցնել վերջինիս անունը»։