Հայտնի դերասանը 1,5 տարի անց դուրս է եկել կոմայից
Ինսուլտից հետո մեկ և կես տարի առաջ կոմայի մեջ ընկած ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Յանինը գիտակցության է եկել: Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Յանինի կինը՝ Դարյան: Դերասանն իրեն սկսել է լավ զգավ վերջին վիրահատությունից հետո:
Յանինը, որը 33 տարեկան է, արդեն խոսում է հարազատների հետ ու իրեն լավ է զգում:
«Նա սկսեց խոսել վիրահատությունից անմիջապես հետո, իհարկե, դեռ շատ անելիքներ կան կազդուրվելու ուղղությամբ: Նա ամեն ինչ հիշում է: Լյոշան վերադարձել է: Կոմայի մեջ եղած ժամանակ հարազատների ու մյուս մարդկանց հետ բոլոր շփումները հիշում է: Բնավորությունը նույնն է», -ուրախացել է կինը:
Նաև ասել է, որ դերասանի մոտ ինսուլտը եղել է աշխատանքում սթրեսի ու հաճախակի դարձած թռիչքների հետևանքով: