Պան Կի Մունն ակնարկել է, որ դեմ չէ զբաղեցնել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է հունվարի 1-ին, ակնարկել է, որ կարող է պայքարել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնի համար: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, նա ասել է, որ հունվարի սկզբին մի քանի օր հանգստանալուց հետո կվերադառնա հայրենիք՝ Հարավային Կորեա: Պան Կի Մունը խուսափել է ուղիղ պատասխան տալ նախագահական ամբիցիաների մասին հարցին, բայց նշել է, որ մտածում է այն մասին, թե ինչպես օգնել իր երկրին:
Հարավային Կորեայում ստեղծված վիճակը նա բնութագրել է «ծայրահեղ բարդ»:
Նշենք, որ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի շուրջ քաղաքական սկանդալը սկսվել էր այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ նրա ընկերուհին միջամտել է պետական գործերին: Այս ամսվա սկզբին խորհրդարանը իմպիչմենտ է հայտնել նախագահ Պակ Կին Հեին: Սահմանդրական դատարանը վեց ամսվա ընթացքում պետք է որոշի՝ իրականացնել պատգամավորների նախաձեռնությունը, թե մերժել: Մինչ դատարանի որոշումը երկրի վարչապետը կկատարի նախագահի լիազորությունները:
Հարավային Կորեայում հերթական նախագահական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի դեկտեմբերին: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի նախագահ Պակ Կին Հեին հեռացնել պաշտոնից, ապա ընտրությունները պետք է կայանան այդ որոշումից 60 օր անց:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
- Սեուլում մեքենան մխրճվել է նախագահականի անվտանգության պահպանության ծառայության անցակետի մեջ
- Կորեայում բավարար թվով ձայներ են հավաքել երկրի ղեկավարին իմպիչմենթ հայտարարելու համար
- Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է վաղաժամ հեռանալ պաշտոնից
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
- Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Սեուլում նախատեսում են այսօր անցկացնել ամենաբազմամարդ հանրահավաքը
- Սեուլում հազարավոր մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան