Մովսիսյանն ու Անդրիասյանը տեղ չգտան լավագույն տասնյակում
Ավարտվել է Եվրոպայի արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցում էին շուրջ 600 շախմատիստներ, այդ թվում` 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետներ: Եվրոպայի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ալեքսանդր Ռևազանցևը, ով 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր, նույնքան միավոր վաստակած Մաքսիմ Մատլակովը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Ռաուֆ Մամեդովը եզրափակել է լավագույն եռյակը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարին մասնակցող Սերգեյ Մովսիսյանը վաստակել է 8 միավոր և գրավել 26-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Անդրիասյանը վաստակած 7.5 միավորով հայտնվել է 38-րդ տեղում:
Այսօր և վաղը տեղի կունենա Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը: