Հայաստանում գործազուրկ է 80.8 հազար մարդ
Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների 84.2%-ը կամ 80.8 հազար մարդ գործազուրկ է: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6.7%-ով (75.7 հազ. մարդ): Panorama.am-ին նման տվյալներ են տրամադրել Զբաղվածության պետական գործակալությունից:
Հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.0 հազար /որից 62.7 հազարը կանայք են, 22.3 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.8%-ով (88.2 հազ. մարդ):
Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 66.6%-ը կամ 53.8 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.8%-ը կամ 19.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3.6% կամ 2.9 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 41.3% (39.6հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 16.0 հազարը կամ 40.4%-ը:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.2%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17.9%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.4%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.6 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 8.9 %-ը:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23.8%, 30-44 տարեկանները` 39.6 %, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.3 %:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 73.4 հազ. անձ կամ 90.8%-ը:
Ծառայությունից հայտնում են, որ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 15551 /որից 7880-ը ապահովվել են սեզոնային և ժամանակավոր աշխատանքով/ աշխատանք փնտրող, որից 7876-ը` կին, 14454-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ:
Աշխատանքի տեղավորվածներից 3195-ը երտասարդ են /որից 854-ը ապահովվել են սեզոնային և ժամանակավոր աշխատանքով/, 939 –ը՝ հաշմանդամություն ունեցող անձ /որից 774 սեզոնային և ժամանակավոր աշխատանքով/:
Աշխատաշուկայում պահանջարկ ունեն բարձրագույն կրթություն ունեցող բժիշկներ (մարզերում), տնտեսագետներ, ծրագրավորողեր, ճարտարագետներ, հաշվապահներ, դասավանդողներ, մենեջերներ, գործակալներ /տարբեր ոլորտներում/, համակարգչային մասնագետներ՝ տարբեր նեղ մասնագիտացումներով,
միջին մասնագիտական՝ բուժքույրեր, դեղագետներ, դեղագործներ, Ֆինանսների և առևտրի բնագավառի մասնագետներ, դիզայներներ, մասնագետներ համակարգչային սարքավորումների սպասարկման, վաճառողներ, մատուցողներ, խոհարարներ, հացթուխներ, վարսահարդարներ և նախնական՝ ավտովերանորոգողներ, ավտոէլեկտրիկներ, էլեկտրիկներ, կարողներ, վարորդներ, փականագործներ, եռակցողներ, դերձակներ, ֆրեզերողներ, շինարարական բանվորական մասնագիտություններ և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում