Ալկոհոլային խմիչքի թունավորումից Իրկուտսկում 41 մարդ է մահացել
Իրկուստկում «Боярышника» անունով ալկոհոլային խմիչքից 57 թունավորվածներից 41-ը մահացել է: Հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Իրկուստկի Լենինի շրջանի դատախազ Ստանիսլավ Զուբովսկիի հայտարարությունը:
Տուժածների մեծ մասը հիվանդանոց են տեղափոխվել կոմայի մեջ: Տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Նրանք բոլորն էլ թունավորվել են նույն խմիչքից, որը խանութներում վաճառվում է 49 ռուբլիով: Դրա բաղադրության մեջ Առողջապահության նախարարության փորձագետները հայտնաբերել են անտիֆրիզ ու մեթանոլ:
Միկրոշրջանի հարևանությամբ, որտեղ առավել մեծ թվով տուժածներ են գրանցվել, հայտանաբերել են «Боярышника»-ի ու այլ սպիրտային խմիչքների անօրինական արտադրություն:
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել խստացնել սպիրտային խմիչքների վաճառքը: