Բրիտանիան Հալեպի ազատագրումը չի համարում հաղթանակ. Թ. Մեյ
Մեծ Բրիտանիան չի համարում սիրիական Հալեպ քաղաքի ազատագրումը հաղթանակ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Սիրիայի նախագահ Ասադը կարող է շնորհավորել իր զինված ուժերին: Բայց մենք կասկած չունենք՝ դա հաղթանակ չէ, այլ ողբերգություն»,- ելույթ ունենալով խորհրդարանում ՝ ասել է նա:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ քաղաքում տեղի է ունենում հումանիտար աղետ, և բնակչությանն անհրաժեշտ է հումանիտար օգնություն ցույց տալ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել՝ Հալեպում դիտորդների տեղակայման վերաբերյալ
- Սիրիայում այրել են տարհանում իրականացնող ավտոբուսները
- Ապրելով Հալեպում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան