Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը, ով այսօր Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ զինված հարձակման էր ենթարկվել և ծանր վիրավորում ստացել, մահացել է: «Ռիա նովոստիի» հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ընդգծում է, որ տեղի ունեցածը համարում են ահաբեկչական ակտ:
Հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել: Հարձակվողին վնասազերծել են:
Ականատեսը պատմել է, որ ցուցահանդեսում դեսպանը ելույթ էր ունենում, երբ նրա հետևում գոռացել են «Ալլահ ակբար» և ինչ-որ մեկը սկսել է կրակել:
Լուսանկարների ցուցահանդեսը կոչվում էր «Ռուսաստանը թուրքերի աչքերով»:
ՏԱՍՍ-ը, հղում անելով HaberTurk-ին, գրում է, որ դեսպանի վրա հարձակված տղամարդը ոստիկանության նախկին աշխատակից Մևլութ Մերտ Ալտինտաշն է, ով ազատվել է աշխատանքից այս տարվա հուլիսի 15-ին երկրում զինված հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում:
Ըստ այս աղբյուրի, 22 –ամյա տղամարդը եղել է ՖԵՏՕ ահաբեկչական կազմակերպության անդամ:
Հետաքրքիր է, որ NTV հեռուստաալիքը հաղորդել էր, թե տղամարդը որպես ոստիկան մտել ցուցահանդես: Հարձակվողը սպանվել է, նրա մոտ հայտնաբերվել է ոստիկանական վկայական:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան