Իրանի նախագահի առաջին տեղակալի այցը Թուրքիա հետաձգվել է
Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի այցը Թուրքիա հետաձգվել է,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ ԻԻՀ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի, ինչպես նաև այլ հանգամանքներով պայմանավորված թուրքական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այցը հետաձգել:
Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան: