Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը կկանոնակարգվի. նախարար
Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը կկանոնակարգվի: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե Տուլայի վթարից հետո ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դաշտը կանոնակարգելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել:
Նրա խոսքերով՝ մի քանի ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ արդեն իսկ կատարում են այն պահանջները, որոնք նախատեսված են կանոնավոր ուղևորափոխադրումների համար:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ օրեր առաջ Ազգային ժողովն ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները կգործեն օրինական դաշտում: «Դա դեռ առաջին քայլն է, առաջին հերթին վարորդները պետք է պահպանեն կանոնները, քանի որ միայն օրենքի գործելը բավարար չէ: Այո, մենք կվերահսկենք, կհետևենք, բայց պատասխանատվությունն ավելի շատ վարորդի վրա է»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով առցանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններին՝ «Յանդեքս», «ՋԻՋԻ» և այլն լիցենզավորմանը, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ բոլորը պետք է լիցենզավորվեն:
«Քննարկումներ են եղել հասարակական կազմակերպությունների, տաքսիստների հետ, լսել ենք նրանց բարձրացրած պահանջներն ու անհանգստությունները: Նախարարության դիրքորոշումն է՝ եթե կատարվում է ուղևորափոխադրում, այն պետք է լիցենզավորվի: Դա առաջին հերթին վերաբերում է անվտանգությանը, ուստի մեր պահանջն է, որ լիցենզավորվի: Նույն «Յանդեքս», «ՋիՋի» ընկերություններն էլ ընդհանուր առմամբ դեմ չեն այդ մոտեցմանը և ասում են, որ հիմնականում աշխատում են լիցենզիա ունեցող տաքսիստների հետ»,- ընդգծեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Կյանքում ոչինչ չեմ բացառում. Վահան Մարտիրոսյանը՝ պատգամավոր դառնալու մասին
- Դահլիճը վարձակալել եմ իմ անձնական միջոցներով. Վահան Մարտիրոսյանը՝ «Մարիոթ»-ում ասուլիս անցկացնելու մասին
- Նախատեսում ենք տարեկան տնտեսել 740 միլիոն դրամ. Վահան Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան