Վահան Մարտիրոսյանը Նոր տարին դիմավորելու է Հայաստանում
«Ամեն տարի Ամանորը դիմավորել եմ տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում, բայց այս տարի՝ պետական պաշտոնի անցնելուց հետո լինելու եմ Հայաստանում և Նոր տարին դիմավորելու եմ Ծաղկաձորում» ,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ Ամանորին միշտ մեծ հաճույքով է պատրաստվում է, եթե ժամանակ է ունենում, ապա երեխայի հետ միասին տոնածառը զարդարում է: «Արդեն մեկ շաբաթ է տոնածառը դրել ենք, բայց ժամանակ չի լինում, որ զարդարեմ»,- ժպտալով ասաց նախարարը:
Նախարարը նշեց նաև, որ իր երեխան արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին ու նվերներ խնդրել, իսկ եթե ինքը նամակ գրի Ձմեռ պապին, ապա առաջին հերթին խաղաղություն կխնդրի ամբողջ աշխարհի համար, զարգացում՝ Հայաստանի համար: «Ամանորը միշտ նոր հույսեր է բերում բոլորին՝ և՛ երեխաների, և՛ մեծերի համար. Հուսով ենք, որ Նոր տարին կբերի նոր հաջողություններ»,- հավելեց Վահան Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան