Դահլիճը վարձակալել եմ իմ անձնական միջոցներով. Վահան Մարտիրոսյանը՝ «Մարիոթ»-ում ասուլիս անցկացնելու մասին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր իր տարեվերջյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե «Մարիոթ» հյուրանոցում ասուլիսն անցկացնելու համար ինչ միջոցներից են դահլիճը վարձակալել, նշեց, որ դահլիճը վարձակալել է իր անձնական միջոցներով:
«888 հազար դրամ է կազմել դահլիճի վարձակալումը և լրագրողներին հյուրասիրությունը: Ես նախընտրել եմ այս դահլիճը, որ ավելի ազատ լինենք, ավելի լավ պայմաններ լինեն լրագրողների համար: Նախարարության դահլիճի տարածքը փոքր է և հնարավորություն չէ մեծ թվով մարդկանց ընդունել: Սա իմ անձնական որոշումն է եղել, եթե ուզում եք, կարող եմ ներկայացնել իմ քարտային վճարը», - ասաց Վահան Մարտիրոսյանը:
Լրագրողի հարցին, թե եթե նման միջոցներ ունի, որ կարող է թանկարժեք սրահ վարձակալել, այդ դեպքում որն է նախարարի պաշտոնում աշխատելու մոտիվացիան, նախարարը պատասխանեց. «Ես հաջողությունների եմ հասել բիզնեսում և հիմա իմ գիտելիքներն ու կարողությունները պետական պաշտոնում օգտագործելու հնարավորություն եմ ստացել: Ժամանակի ընթացքում դուք կգնահատեք իմ աշխատանքը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան