Կառավարության մեծ հատվածը չի հասցնում Կարեն Կարապետյանի տեմպին. քաղտեխնոլոգ
Գալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ամենաշատ շանսերն ունի, նրան հետևում է ԲՀԿ-ն,-այսօր Կարեն Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Բարդ վիճակ է ՀԱԿ-ի ու «Ժառանգության» մոտ: Նրանք հնարավոր է չմտնեն ԱԺ։ Իսկ նոր կոալիցիաներն ընդհանրապես շանս չունեն։ Նրանք բոլորը զրոյական ռեյտինգով են»,-ասաց սոցիոլոգը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով էլ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ դեռ կլինեն միավորումներ: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին, նա նկատեց. «Եթե վերադառնա, չի վերադառնալու ԲՀԿ.«Նա վերկուսակցական, լայն միավորման դաշինքի ղեկավար է լինելու»:
Նրա խոսքով՝ հիմա խոսել, թե որ ուժը որքան քվե կունենա, շատ դժվար է: «Մարդիկ ապատիայի մեջ են, չգիտեն՝ դեռ ում են ընտրելու, այդ իսկ պատճառով վերջում պարզ կլինի, թե երբ արդեն կլինի հստակ ցուցակ: Հայաստանում կադրերի պակաս կա, քանի որ կան կուսակցություններ, սակայն չկան կադրեր»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, քաղտեխնոլոգը գտնում է, որ շատ մարդիկ իրենց ձայնը ոչ թե կուսակցությանն են տալու, այլ Կարեն Կարապետյանին, եթե մինչև այդ վարկանիշը մնա:
«Ընտրությունները լինելու է նաև աշխարհաքաղաքական: Չի բացառվում, որ պրոարևմտյան երկու ուժ անցնեն: Երկու ուժ շանս ունեն՝ մեկը ստեղծված «ՔՊ», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» դաշինքն է, որն ավելի շատ պրոեվրոպական է, երկրորդը՝ Հրատ Բագրատյանի «Ազատ դեմոկրտաներ»-ը, որի մասին դեռ խոսվում է, այն ավելի շատ պրոամերիկյան է: «Ժառանգություն»-ը որպես այդպիսին հնարավոր է կիսվի, որովհետև ինքն իրենով արդեն ոչինչ չի ներկայացնում»,-մանրամասնեց նա:
Կարեն Քոչարյանի կարծիքով, եթե որևէ արևմտյան ուժ չանցնի խորհրդարան, ապա որևէ ֆինանսական հոսք Հայաստանում չի լինելու առաջիկա հինգ տարում:
Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց, որ վաղ է դեռ գնահատական տալ նոր հնարավոր միավորումների մասին. «Մեկ ամիս անց կարող ենք խոսել, երբ միավորումների իրական դեմքը կստանանք: Իսկ Գագիկ Ծառուկյանի հնարավոր մուտքից կան ինչպես վախեցած, այնպես էլ չվախեցած մարդիկ»:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրվան ու արդյունքներին, Եղիազարյանն ասաց. «Եթե թույլ տան, Կարեն Կարապետյանը հաջողությունների կհասնի: Բայց ես չեմ հասկանում, թե նրա ճակատագիրը ՀՀԿ-ում ինչպես կլինի: Եթե Կարեն Կարապետյանը կազմի ցուցակը, ապա միանշանակ կասեմ, որ հաջողությունը մեզ է սպասում: Եթե հանկարծ արվի այն, ինչ հիմա է արվում, կներգրավվեն մարդիկ, որոնք ճիշտ ժամին դուրս կգան նրա դեմ, ապա կրկին այս իրավիճակը կունենաք: Մեծ հաշվով, եթե եղավ Կարեն Կարապետյանի ցուցակը, երկիրն առաջ կշարժվի, եթե՝ ոչ, ապա կունենանք այն, ինչ հիմա ունենք»:
Կարեն Քոչարյանն էլ հավելեց, որ կառավարության մեծ հատվածը չի հասցնում Կարեն Կարապետյանի տեմպին, սակայն անուններ հրաժարվեց նշել. «Վարչապետն ինքն իր տեմպին հասցնում է, արդյունքներն էլ արդեն կան, բենզինի գինն ընկել է, գազինն ընկել է, հոսանքն էլ շուտով կընկնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան