Արամ Ավագյանի հաղթական նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանն իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Այն բավական հաջող է ստացվել:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:
Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած իր 2-րդ մենամարտում հաղթանակ է տոնել նաև Նարեկ Աբգարյանը: