Բժիշկներն արգելել են առանց ածխաջրածինների դիետա պահել երկար ժամանակ
Ընդունված է կարծել, որ սննդակարգում ածխաջրածինների էական կրճատումը նպաստում է քաշի նվազեցմանը: Դա իրոք այդպես է, սակայն քչերը գիտեն, որ նման դիետա 6 ամսից ավելի չի կարելի պահել: Հակառակ պարագայում ազդեցությունը կսկսի նվազել:
meddaily.ru կայքը գրում է, որ փորձագետները հաստատել են. համեմատած քիչ ճարպերով դիետայի հետ, մարդիկ 4 կիլոգրամով ավելի են նիհարել, եթե կես տարվա ընթացքում հետևել են ցածրածխաջրածնային դիետային: Սակայն, հենց այդ սահմանագծից հետո քաշի առումով արդյունքները սկսել են հավասարվել: Այստեղից հետևություն, որ ցածրածխաջրածնային դիետան պետք է կարճաժամկետ լինի:
Դիետոլոգները կոչ են անում հրաժարվել վերամշակված մթերքից, հատկապես բեկոնից, նրբերշիկից, ապուխտից: