Բուֆոն. «Մարզական կարիերաս կավարտեմ 65 տարեկանում»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել մարզական կարիերան: 38-ամյա Ջիջին պատմել է այն մասին, թե ինչպես է դուրս գալիս ստեղծված բարդ իրավիճակներից: Տեղեկացնում է «Isport»-ը:
«38 տարեկան եմ, բայց ինձ տարեց չեմ զգում: Կարծում եմ, որ ցանկացած բարդ իրավիճակից կարելի է ելք գտնել: Եթե Դուք կարողանում եք խնդիրները լուծել առանց հիասթափվելու, ապա ես Ձեզ հարգում եմ: Իմ կյանքում ևս եղել են անկումներ, սակայն պարտություններն ավելին են սովորեցնում, քան հաղթանակները: Անհաջողությունները հաղթահարելու լավագույն տարբերակն արդարացումներ չփնտրելն է:
Իհարկե, յուրաքանչյուր մարդու նման ես նույնպես բազմաթիվ սխալներ եմ թույլ տվել, սակայն պատճառները փնտրել եմ իմ մեջ: Ես չեմ ամաչում դրանց համար: Կխաղա՞մ արդյոք ևս 10-15 տարի: Ով գիտե, հնարավոր է մարզական կարիերաս ավարտեմ 65 տարեկանում»,- նշել է Բուֆոնը: