«Շապեկոենսեի» ողբերգությունը գուշակած անձը հերթական ցնցող հայտարարությունն է արել
2016 թ, մարտին Կառլինյոս անունով գուշակը կանխատեսել էր ողբերգությունը, որը տեղի ունեցավ «Շապեկոենսե» թիմի հետ: 53-ամյա տղամարդը կոնկրետ թիմի անուն չէր նշել, սակայն ասել էր, որ մի ամբողջ ֆուտբոլային թիմ կզոհվի ավիավթարի ժամանակ: Այժմ Կառլինյոսը հերթական շոկային հայտարարությունն է արել:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, գուշակը հիմա էլ ասել է, որ Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կմահանա աշխարհի 2018 թ. առաջնությունից առաջ:
«Մենք կկորցնենք չիլիացի ամենահայտնի ֆուտբոլիստին, ով Չիլիի ընտրանու լեգենդն է, բայց խաղում է այլ երկրում: Նա չի մասնակցի աշխարհի 2018 թ. առաջնությանը, քանի որ կմահանա»,- նշել է Կառլինյոսը:
Գուշակը հրաժարվել է նշել ֆուտբոլիստի անունը, սակայն պարզ է, որ Չիլիի հավաքականի ամենահայտնի խաղացողն Ալեքսիս Սանչեսն է, ով հանդես է գալիս Անգլիայի առաջնությունում` «Արսենալում»: