Իբրահիմովիչն իրեն համեմատել է կարմիր գինու հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ կարող է խաղալ մինչև 50 տարեկան դառնալը և որ գինու նման որքան հնանում է, այնքան ավելի լավն է դառնում: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Տարիքիս հետ ավելի լավն եմ դառնում, ինչպես կարմիր գինին: Ամեն տարի իմ խաղը բարելավում եմ: Մանչեսթերում ինձ լավ եմ զգում, երջանիկ եմ և ուժեղ: 35 տարեկան եմ, բայց ինձ զգում եմ 20 տարեկանի նման: Կարծում եմ, կկարողանամ լավ հանդես գալ մինչև 50 տարեկան, բայց դա արդեն միայն ինձանից կախված չէ»,- նշել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իբրան դարձել է 17 գոլի հեղինակ: Շաբաթ օրը կայացած «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում Զլատանը դարձել էր դուբլի հեղինակ: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: