Պաշտոնական Երևանը հրապարակեց Իրանի նախագահի այցի օրակարգը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների կապերի վարչության հաղորդմամբ, այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:
Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին