Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերով դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան,- իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությանը հաղորդել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնի պատասխանատու Փարվիզ Էսմայիլին:
Տեղեկատվության համաձայն՝ Հասան Ռոհանին Երևանում հանդիպում կունենա ՀՀ Նախագահի հետ, այնուհետև կմասնակցի հայ և իրանցի գործարարների համաժողովին:
ԻԻՀ նախագահի՝ Երևան կատարելիք այցի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ կստորագրվի:
Հայաստան կատարելիք մեկօրյա այցից հետո Իրանի նախագահը կուղևորվի Ղազախստան, իսկ այնտեղից՝ Ղրղզստան: