Շ. Քոչարյան. Եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերը. «Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ս.թ. ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ:
Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»:
«Արմենպրես» գործակալության այս հարցն ու փոխնախարարի պատասխանը տարածել է արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին